Երևանում՝ 11:07,   3 Մարտ 2024

Աշխատանքից ազատված Open AI-ի հիմնադիր Սեմ Ալթմանը միացել է Microsoft-ին

Աշխատանքից ազատված Open AI-ի հիմնադիր Սեմ Ալթմանը միացել է Microsoft-ին

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ OpenAI-ի հիմնադիր Սեմ Ալթմանն աշխատանքից ազատվելուց հետո 48 ժամ անց միացել է Microsoft ընկերությանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ալթմանի նոր նշանակման մասին հայտնել է Microsoft ընկերության նախագահ և գործադիր տնօրեն Սաթյա Նադելլան։

«Մենք ոգևորված ենք հայտնելու, որ Սեմ Ալթմանը և Գրեգ Բրոքմանը, գործընկերների հետ միասին, կմիանան Microsoft-ին՝ ղեկավարելու նոր առաջադեմ արհեստական բանականության (AI) ուսումնասիրություններով զբաղվող թիմը», - գրել է նա X սոցիալական հարթակում։

Տնօրենների խորհուրդը 38-ամյա Սեմ Ալթմանին աշխատանքից ազատել էր նոյեմբերի 17-ին՝ նշելով, որ նրա հանդեպ վստահությունը կորել է։ Ալթմանը լքել էր Open AI-ի տնօրենների խորհուրդը և գործադիր տնօրենի պաշտոնը։ Հաղորդվել էր նաև, որ տնօրենների խորհրդի նախագահի և OpenAI-ի համահիմնադրի պաշտոնն է թողնելու Գրեգ Բրոքմանը:

Ալթմանը համահիմնադրել է OpenAI-ը 2015 թվականին: Նրա ղեկավարությամբ ընկերությունը թողարկել է ChatGPT-ն, որից ամեն շաբաթ օգտվում է գրեթե 100 մլն մարդ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]