Երևանում՝ 11:07:36,   3 Դեկտեմբեր 2023

Թաթուլ Պետրոսյանի և Անդրանիկ Թևանյանի ավագանու մանդատները փոխանցվել են Աննա Ավետիսյանին և Արշակ Սարգսյանին. ԿԸՀ

Թաթուլ Պետրոսյանի և Անդրանիկ Թևանյանի ավագանու մանդատները 
փոխանցվել են Աննա Ավետիսյանին և Արշակ Սարգսյանին. ԿԸՀ

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ստացել է Երևանի ավագանու 2 անդամի լիազորությունները վաղաժամ դադարեցնելու 2 արձանագրություն։ Դրանք քննարկվել են նոյեմբերի 20-ի արտահերթ նիստում։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԿԸՀ-ի տարածած հաղորդագրությունից, Երևանի ավագանու անդամներ Թաթուլ Պետրոսյանի և Անդրանիկ Թևանյանի լիազորությունները վաղաժամկետ դադարել են և մանդատները փոխանցվել են «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուներ Աննա Ռաֆիկի Ավետիսյանին և Արշակ Աշոտի Սարգսյանին։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]