Երևանում՝ 11:07,   27 Մայիս 2024

Դեսպանը Մոլդովայի հայկական համայնքի համաժողովին է ներկայացրել Հայաստան-Մոլդովա հարաբերությունների վերջին զարգացումները

Դեսպանը Մոլդովայի հայկական համայնքի համաժողովին է ներկայացրել 
Հայաստան-Մոլդովա հարաբերությունների վերջին զարգացումները

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոլդովայի հայկական համայնքի նոյեմբերի 19-ին տեղի ունեցած համաժողովի արդյունքում համայնքի նախագահ է ընտրվել Կարեն Հովհաննիսյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ուկրաինայում ՀՀ դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջը տեղեկացնում է, որ նաև ընտրվել է համայնքի տասնմեկ հոգուց բաղկացած խորհուրդ հետևյալ կազմով. Հայկ Վարդանյան, Հովհաննես Վարդանյան, Թաթուլ Դավոյան, Մարիանա Բարաշյանց, Ռոմեո Զաքարյան, Ռոբերտ Հարությունյան, Կարեն Գասպարյան, Վիտալի Պետրոսյան, Արամ Գասպարյան, Արմեն Սահակյան, Վանիկ Ակունց:

«Համաժողովին ողջույնի խոսքով հանդես եկավ Մոլդովայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանը: Շնորհավորելով և բարեմաղթանքներ հղելով համայնքի նորընտիր ղեկավարին, դեսպանը Համաժողովի մասնակիցներին ներկայացրեց Հայաստան-Մոլդովա հարաբերությունների վերջին զարգացումները, տեղեկացնելով, որ քննարկվում են երկու երկրների ԱԳ նախարարությունների միջև խորհրդատվությունների անցկացման ժամկետները»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ նա նշել է, որ դեսպանությունը գործնական և արդյունավետ կապեր է հաստատել Մոլդովայի իշխանության տարբեր ճյուղերի հետ, վստահություն հայտնելով, որ երկու երկրների հավատարմությունը ժողովրդավարությանն, օրենքի գերակայությանն ու մարդու իրավունքներին կնպաստեն տարբեր ոլորտներում համագործակցության խորացմանը:

d1.jpg (218 KB)

d2.jpg (102 KB)

d3.jpg (252 KB)

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am