Երևանում՝ 11:07,   13 Ապրիլ 2024

Հայաստանի ամենաարագ տան ինտերնետն արդեն Իջևանում է

Հայաստանի ամենաարագ տան ինտերնետն արդեն Իջևանում է

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ucom  ընկերության կողմից մատուցվող տան ամենաարագ ինտերնետը և ամենաշատ հեռուստաալիքներն այսուհետ հասանելի են Տավուշի մարզի Իջևան քաղաքում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ucom-ից, ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը նշում է, որ ընկերությունը չի դադարում անընդհատ կատարելագործվել և մեծացնել որակյալ կապի ապահովման աշխարհագրությունը: Դա ընկերության համոզմունքն է ու ռազմավարությունը: 

02.jpeg (294 KB)

Իջևանի բնակչությունն արդեն կարող է օգտվել Ucom-ի ամենապահանջված երեք ծառայություններից` շարժական հեռախոսակապից, տան ինտերնետից և հեռուստատեսությունից մեկ փաթեթում: Ucom-ը մարզերի համար մշակել և առաջարկում է շահավետ պայմաններով փաթեթ՝ հատուկ գնով՝ ամսական ընդամենը 8000 դրամով:

03.jpeg (331 KB)

Այս փաթեթով տրամադրվում է մինչև 150 Մբիթ/վրկ արագությամբ տան ինտերնետ՝ նոր սերնդի Wi-Fi 6 սարք, 210-ից ավելի  հեռուստաալիք, 1000 րոպե դեպի տեղական բոլոր ցանցեր, ԱՄՆ և Կանադա զանգելու համար, 20 ԳԲ շարժական ինտերնետ, Facebook, Instagram, Tiktok, Viber, WhatsApp, Тelegram և ևս 22 ամենահայտնի բջջային հավելվածներից օգտվելու հնարավորություն՝ առանց մեգաբայթերի սպառման։ Այս առաջարկը նախատեսված է միայն Իջևան քաղաքի բնակիչների համար: Մինչև 2024թ. հունվարի 31-ը Unity  մարզային փաթեթին բաժանորդագրվելու դեպքում, Իջևանի բնակիչները  երեք ամիս անվճար կօգտվեն փաթեթի ծառայություններից: Թե՛ բնակարաններում և թե՛ առանձնատներում ֆիքսված ինտերնետի միացումը  կատարվում է ընդամենը 3 օրվա ընթացքում:

«Այս մեկնարկին մենք երկար ենք պատրաստվել, մշակել ենք հոգատարությամբ, որպեսզի մեր մարզերի բնակիչները կարողանան ունենալ ամենաարագ ինտերնետը և ամենաշատ հեռուստաալիքները Հայաստանում: Սա Ucom-ի ստրատեգիկ պլանի կարևոր դրույթներից է»,-նշել է ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակներում Ucom ընկերության նախաձեռնությամբ և Իջևանի համայնքապետարանի աջակցությամբ Իջևանի «Շատրվանների այգում» ապահովվել է Wi-Fi 6 նորագույն տեխնոլոգիայով հասանելիություն: Իջևանի համայնքապետ Արթուր Ճաղարյանի հետ Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը փորձարկեցին կապի արագությունը:

«Իջևան քաղաքում նման հնարավորության ստեղծումը բացառիկ է, քանի որ մինչ այժմ նման նախաձեռնություն չի եղել, և մենք շատ ոգևորված ենք, որ կարողանում ենք աջակցել իջևանցիներին: Ինտերնետ հասանելիության տարածումը մեր մարզերում և համայնքներում կբերի տեխնոլոգիական զարգացմանը: Վստահ եմ, որ մեր իրականացրած աշխատանքները կգնահատվեն Իջևանում և էլ ավելի կբարձրացնեն Ucom ընկերության ծառայությունների տարածումը»,- հայտնել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

04.jpeg (381 KB)

Համայնքապետ Արթուր Ճաղարյանը շնորհակալություն է հայտնել Ucom ընկերությանը՝ ի դեմս Ռայֆ Յիրիկյանի, նման նախաձեռնության համար և նշել. «Քաղաքի հյուրերն ու բնակչությունն այսուհետ ավելի հաճախ կայցելեն զբոսնելու և օգտվելու Ucom-ի կողմից գործարկված անվճար Wi-Fi ցանցից: Սա կարևոր քայլ է մարզկենտրոնի զարգացման համար»:

 Ucom գլխավոր տնօրենն այցելել է Իջևանի բնակիչ Երեմ Օրդինյանի առանձնատուն, ով առաջինն է բաժանորդագրվել Unity փաթեթին և ստացել 6 ամիս անվճար օգտվելու հնարավորություն:

05.jpeg (354 KB)

«Ընտանիքում մշտապես անհրաժեշտություն է եղել ունենալ լավ Wi-Fi-ով ինտերնետ և բոլորի համար նախընտրելի հեռուստաալիքներ: Մենք որոշեցինք օգտվել Ucom-ի այս փաթեթից, որպեսզի խնայենք գումար, ունենանք որակյալ ծառայություններ և սպասարկում: Մեր տան երկու հարկերում էլ ունենք հոյակապ ինտերնետ: Իմ փոքրիկ Վարդանը կկարողանա այժմ ավելի շատ մուլտֆիլմեր դիտել, իսկ մենք՝ հետաքրքրիր ֆիլմեր ու հաղորդումներ»,- ասել է Երեմ Օրդինյանը:

Ucom-ի «Unity» բոլոր փաթեթներին առաջարկներն՝ հղումով:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]