Երևանում՝ 11:07:36,   7 Դեկտեմբեր 2023

Իսրայելը կշարունակի օպերացիան Գազայում պատանդների ազատ արձակումից հետո

Իսրայելը կշարունակի օպերացիան Գազայում պատանդների ազատ արձակումից 
հետո

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Իսրայելի արտակարգ կառավարության անդամ Բենի Գանցն ասել է, որ նույնիսկ ժամանակավոր զինադադարից և պատանդներին ազատ արձակելուց հետո Իսրայելը կշարունակի Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի ոչնչացման գործողությունը։

«Նույնիսկ եթե պատանդների վերադարձի համար դադար լինի, մենք կվերադառնանք և ամբողջ ուժով կհարվածենք հակառակորդին: Ներկայումս գործողությունն ընդլայնվում, ինտենսիվանում և խորանում է»,- ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը,  վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին ասել է Գանցը, որի խոսքերը մեջբերել է «Գալեյ ցախալ» ռադիոն:

Ավելի վաղ «Ալ Արաբիա» հեռուստաալիքը հայտնել էր, որ ՀԱՄԱՍ-ը և Իսրայելը մոտ են համաձայնության գալ 50 խաղաղ պատանդների ազատ արձակման շուրջ երեքից հինգ օրվա ընթացքում հումանիտար զինադադարի դիմաց:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]