Երևանում՝ 11:07:36,   7 Դեկտեմբեր 2023

Փրկարարները տանիքի ծածկը հեռացրել են ավտոմեքենայի վրայից

Փրկարարները տանիքի ծածկը հեռացրել են ավտոմեքենայի վրայից

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը նոյեմբերի 20-ին, ժամը 18։22-ին ահազանգ է ստացել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Սայաթ-Նովա փողոցի 3-րդ նրբանցքի տներից մեկի տանիքի ծածկը քամուց պոկվել և ընկել է կայանված ավտոմեքենայի վրա։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ տան պատշգամբի տանիքի մետաղյա ծածկը (մոտ 32 քմ) քամուց պոկվել և ընկել է բակում կայանված «Ford» մակնիշի ավտոմեքենայի վրա. տուժածներ չկան:

Նշվում է, որ փրկարարները տանիքի ծածկը հեռացրել են ավտոմեքենայի վրայից։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]