Երևանում՝ 11:07:36,   7 Դեկտեմբեր 2023

Կայացել է ՄԻՊ-ին առընթեր հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի նիստ

Կայացել է ՄԻՊ-ին առընթեր հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների 
պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի նիստ

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին առընթեր հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի հերթական առցանց նիստը տեղի է ունեցել նոյեմբերի 20-ին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, քննարկմանը մասնակցել են Պաշտպանի աշխատակազմի Կոնվենցիոն մանդատների ապահովման վարչության ներկայացուցիչներն ու Պաշտպանին առընթեր հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի անդամները:

«Նիստի ընթացքում քննարկվել են «Հայաստանի Հանրապետության կառավարության «Անձնական օգնականի ծառայություն տրամադրելու կարգը  և պայմանները հաստատելու մասին» որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծով նախատեսված կարգավորումները»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ ներկայացվել են նախագծի առնչությամբ ՄԻՊ աշխատակազմի և Խորհրդի անդամների մտահոգություններն ու դիտարկումները: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել անձնական օգնականի ինստիտուտի ֆինանսավորմանը, անձնական օգնականին ներկայացվող չափանիշներին, անձնական օգնականի ծառայություններից օգտվելու հնարավորություն ունեցող հաշմանդամություն ունեցող անձանց շրջանակին, անձնական օգնականի կողմից տրամադրվող ծառայությունների նկատմամբ մշտադիտարկում իրականացնելու խնդիրներին:

Նշվում է, որ Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ոլորտային հասարակական կազմակերպությունների ներգրավվածությունը առկա խնդիրները միասին վերհանելու և լուծման ուղիներ նախանշելու հարցերում։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]