Երևանում՝ 11:07,   21 Ապրիլ 2024

Հայաստանի և Բուլղարիայի նախագահները կարճատև առանձնազրույց են ունեցել

Հայաստանի և Բուլղարիայի նախագահները կարճատև առանձնազրույց են ունեցել

ԴՈՒԲԱՅ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Դուբայում անցկացվող ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 28-րդ համաժողովի շրջանակներում Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելեց Բուլղարիայի տաղավար:

Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ի թղթակիցը, Վահագն Խաչատուրյանը Բուլղարիայի Հանրապետության նախագահ Ռումեն Ռադևի ուղեկցությամբ շրջայց կատարեց տաղավարում:

Շրջայցից հետո երկու երկրների նախագահները կարճատև առանձնազրույց ունեցան:

ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 28-րդ համաժողովն անցկացվում է նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 12-ը, Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում։ Ավելի քան 70,000 պատվիրակներ են մասնակցում COP28-ին, ներառյալ Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի (UNFCCC) անդամ երկրները: Մասնակիցների թվում են նաև բիզնեսի առաջնորդներ, կլիմայագետներ, լրագրողներ և տարբեր այլ փորձագետներ և շահագրգիռ կողմեր:

Հայաստանի Հանրապետության նախագահը համաժողովի շրջանակում ելույթով է հանդես եկել՝ ընդգծելով, որ կլիմայի փոփոխությունը շարունակում է մնալ գլխավոր գլոբալ խնդիրը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]