Երևանում՝ 11:07,   22 Մայիս 2024

Սեւանա լճի մակարդակը նախորդ տարվա դեկտեմբերի 1-ի համեմատ ցածր է մնում 13 սանտիմետրով

Սեւանա լճի մակարդակը նախորդ տարվա դեկտեմբերի 1-ի համեմատ ցածր է մնում 
13 սանտիմետրով

ԳԱՎԱՌ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սեւանա լճի մակարդակը նախորդ տարվա դեկտեմբերի 1-ի համեմատ ցածր է մնում 13 սանտիմետրով։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից, 2023 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ Սեւանա լիճը ծովի մակերեւույթից գտնվել է 1900 մետր 20 սանտիմետր բարձրության վրա՝ նախորդ տարվա նույն օրը գրանցված 1900 մետր 33 սանտիմետր նիշի դիմաց։

Նույն աղբյուրի տեղեկացմամբ՝ 2023 թվականի ընթացքում Արփա-Սեւան թունելային ջրատարով, ներառյալ ստորերկրյա հոսքը, Սեւանա լիճ է տեղափոխվել 107 միլիոն 440 հազար խորանարդ մետր ջուր, իսկ հունիս-սեպտեմբեր ամիսներին ոռոգման նպատակներով  Սեւանա լճից Հրազդանի հունով  բաց է թողնվել 228 միլիոն 234 հազար խորանարդ մետր ջուր։ Սեւանա լիճ թափվող գետերում բնական էական փոփոխություններ չեն դիտվել։

 

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am