Երևանում՝ 11:07,   4 Մարտ 2024

Գլխավոր դատախազությունը պահանջում է նախկին պատգամավոր Ալեքսան Պետրոսյանից բռնագանձել մի շարք արտադրամասեր և ավելի քան 1 մլրդ դրամ

Գլխավոր դատախազությունը պահանջում է նախկին պատգամավոր Ալեքսան 
Պետրոսյանից բռնագանձել մի շարք արտադրամասեր և ավելի քան 1 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գլխավոր դատախազությունը պահանջում է նախկին պատգամավոր Ալեքսան Պետրոսյանից և նրան փոխկապակցված անձանցից բռնագանձել մի շարք արտադրամասեր և ավելի քան 1 միլիարդ դրամ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։

«Գլխավոր դատախազությունը, հօգուտ Հայաստանի Հանրապետության, պահանջում է նախկին պատգամավոր Ալեքսան Պետրոսյանից և նրան փոխկապակցված անձանցից բռնագանձել՝ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Սայաթ-Նովա փողոցի արտադրամասը.

Արմավիրի մարզի Արտամետ գյուղում գտնվող 2 հողակտորները.

Արմավիրի մարզի Տալվորիկ գյուղում գտնվող 4 հողակտորները.

Արմավիրի մարզի Լենուղի գյուղում գտնվող 2 հողակտորները.

«ՄԱՊ» ՓԲ ընկերության բաժնետոմսերի 60,9 տոկոսը կամ 19.914 հատ բաժնետոմսեր.

61 մլն դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել.

1 մլրդ 298 մլն 273 հազար դրամ՝ որպես ապօրինի ծագում ունեցող գույքի օգտագործումից ստացված եկամտի մնացորդ»- նշեցին Գլխավոր դատախազությունից։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]