Երևանում՝ 11:07,   4 Մարտ 2024

Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ

Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի դեպքով նախաձեռնվել 
է քրեական վարույթ

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Շիրակի մարզի Բենյամին-Լուսակերտ ավտոճանապարհին երեք ավտոմեքենաների մասնակցությամբ տեղի ունեցած՝ 2 անձի կյանք խլած ողբերգական ավտովթարի դեպքի առթիվ 2023 թվականի դեկտեմբերի 1-ին ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։

«Նախաքննությամբ պարզվել է, որ 2023 դեկտեմբերի 1-ին ժամը 11:50-ի սահմաններում, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 109 կմ հատվածում միմյանց են բախվել Վ. Կ.-ի կողմից վարած «Ford Transit» մակնիշի, Ա. Ս.-ի կողմից վարած «BMW» մակնիշի և Գ. Ս.-ի կողմից վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։

Բախման հետևանքով «Mercedes»-ի վարորդը և ուղևորը տեղում մահացել են, իսկ նույն տրանսպորտային միջոցի ուղևորը՝ անգիտակից վիճակում, «Ford Trasit» մակնիշի տրանսպորտային միջոցի վարորդը և «BMW» ավտոմեքենայի վարորդը՝ տարբեր վնասվածքներով, տեղափոխվել են «Գյումրի» ԲԿ :

Կատարվել է ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքի վայրի զննություն։ «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի մահացած վարորդը և ուղևորը, ինչպես նաև վնասվածք ստացած մյուս ուղևորը ճանաչվել են տուժող։

Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։ Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով Ոստիկանությանը տրվել է օպերատիվ միջոցառումներ ձեռնարկելու մասին հանձնարարություն»,- գրել է Աբրահամյանը։

Նրա խոսքով՝ քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է:

Աբրահամյանը նաև նշել է, որ «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի՝ անգիտակից վիճակում հիվանդանոց տեղափոխված ուղևորի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, մյուս երկու վիրավորների վիճակը, նախնական տվյալներով, բավարար է։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]