Երևանում՝ 11:07,   4 Մարտ 2024

ՀՀ ՄԻՊ-ը Թբիլիսիում ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրները

ՀՀ ՄԻՊ-ը Թբիլիսիում ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 
անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրները

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է Վրաստան։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնեցին Հայաստանի ՄԻՊ-ի գրասենյակից։

Պաշտպանը մասնակցել է իրավունքի գերակայության և բոլորի համար արդարադատության մատչելիության բարելավման Թբիլիսիի տարածաշրջանային համաժողովին և դրա շրջանակներում կազմակերպված պանելային քննարկմանը, որին ներկա էին միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև պետական մարմինների բարձրաստիճան ներկայացուցիչներ, տարբեր երկրների մարդու իրավունքների պաշտպաններ։

Գերմանիայի կառավարության աջակցությամբ ՄԱԶԾ-ի վրաստանյան գրասենյակի կողմից կազմակերպված միջոցառման նպատակն էր գնահատել իրավունքի գերակայության տարածաշրջանային միտումներն ու մարտահրավերները Հայաստանում, Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում, այդ թվում` տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության բնագավառում։

Համաժողովի շրջանակներում քննարկվել են բոլորի համար արդարադատության մատչելիության ապահովման և խոցելի համայնքների պաշտպանության հետ կապված հարցեր, ներկայացվել է նշված բնագավառներում մասնակից երկրների փորձը։

Իր ելույթում Անահիտ Մանասյանը շնորհակալություն է հայտնել համաժողովի կազմակերպիչներին իրավունքի գերակայության ու ժողովրդավարական արժեքների տեսանկյունից կարևոր նշանակություն ունեցող միջոցառում նախաձեռնելու համար։ Պաշտպանն ընդգծել է, որ ժամանակակից աշխարհն այսօր կանգնած է տարբեր մարտահրավերների առաջ, որոնք ուղիղ ազդեցություն են ունենում մարդու իրավունքների պաշտպանության համակարգի վրա։

Այս համատեքստում նա անդրադարձել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերին, իր և աշխատակազմի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքներին, որոնց ընթացքում ստացվել են Լաչինի միջանցքի արգելափակման հումանիտար հետևանքների և ադրբեջանական ռազմական միջամտության հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում մահվան, խոշտանգումների, մարմինների անարգման, անդամախեղման և վատ վերաբերմունքի՝ միջազգային իրավունքով արգելված այլ դեպքերի մասին տեղեկություններ։

Անահիտ Մանասյանը խոսել է նաև Հայաստանի Հանրապետության սահմանային անվտանգությամբ պայմանավորված մարդու իրավունքների պաշտպանության հիմնախնդիրների մասին։

Պաշտպանը տարածաշրջանային համաժողովի մասնակից գործընկերների հետ ձեռք է բերել հետագա համագործակցության վերաբերյալ մի շարք պայմանավորվածություններ և պատրաստակամություն հայտնել ներգրավվել մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող նոր նախաձեռնություններին:

Թբիլիսի այցի շրջանակներում նախատեսված են մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող բարձրաստիճան հանդիպումներ և քննարկումներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]