Երևանում՝ 11:07,   2 Մարտ 2024

Մոսկվայում ավելի քան 30 չվերթ է հետաձգվել կամ չեղարկվել

Մոսկվայում ավելի քան 30 չվերթ է հետաձգվել կամ չեղարկվել

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մոսկվայի երեք օդանավակայաններում՝ «Վնուկովոյում», «Դոմոդեդովոյում» և «Շերեմետևոյում», վատ եղանակի պատճառով ավելի քան 30 չվերթ է հետաձգվել կամ չեղարկվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Яндекс: Расписание ծառայությունը։

Դեկտեմբերի 2-ի առավոտյան «Վնուկովոյում» հետաձգվել է 12 չվերթ, չեղարկվել` 7-ը, «Դոմոդեդովոյում» հետաձգվել է 12 չվերթ, չեղարկվել` 2-ը, «Շերեմետևոյում» հետաձգվել է 7 չվերթ:

Մոսկվայի միջտարածաշրջանային տրանսպորտային դատախազությունը Telegram-յան ալիքում հայտնում է, որ գերատեսչությունը վերահսկում է Մոսկվայի օդանավակայաններում չվերթերի՝ վատ եղանակով պայմանավորված ուշացումների հետ կապված իրավիճակը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]