Երևանում՝ 11:07,   2 Մարտ 2024

Գազայից Եգիպտոս է տեղափոխվել ավելի քան 70 վիրավոր և քաղցկեղով հիվանդ

Գազայից Եգիպտոս է տեղափոխվել ավելի քան 70 վիրավոր և քաղցկեղով հիվանդ

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ավելի քան 70 վիրավոր և քաղցկեղով հիվանդ երեխաներ անցած օրվա ընթացքում Գազայի հատվածից «Ռաֆահ» անցակետով տեղափոխվել են Եգիպտոսի տարածք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Եգիպտոսի սահմանային ցամաքային անցման վարչակազմի ներկայացուցիչը։

Ներկայացուցչի հրապարակած տվյալները մեջբերում է ՏԱՍՍ-ը, որտեղ նշվում է, որ պաղեստինյան անկլավից Եգիպտոս է ուղարկվել 73 վիրավոր և հիվանդ պաղեստինցի: Նա հստակեցրել է, որ նրանց թվում է ուռուցքաբանական հիվանդություններով 67 երեխա, որոնց, ենթադրվում է, բուժման համար կտեղափոխեն Արաբական Միացյալ Էմիրություններ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]