Երևանում՝ 11:07,   2 Մարտ 2024

Մերձկասպյան երկրների ԱԳ նախարարների ամենամյա խորհրդակցությունը տեղի կունենա Մոսկվայում

Մերձկասպյան երկրների ԱԳ նախարարների ամենամյա խորհրդակցությունը տեղի 
կունենա Մոսկվայում

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մերձկասպյան երկրների արտաքին գործերի նախարարների ամենամյա խորհրդակցությունները լավ հնարավորություն են՝ երկկողմ հանդիպումների ընթացքում քննարկելու նաև տարածաշրջանային կարևոր իրադարձությունները։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է Ռուսաստանի Դաշնությունում  Իրանի դեսպան Քազեմ Ջալալին՝ հայտնելով, որ Մերձկասպյան երկրների արտաքին գործերի նախարարների ամենամյա խորհրդակցությունը տեղի կունենա Մոսկվայում:

 IRNA գործակալությունը մեջբերել է դեսպանի խոսքերը, որում նշվում է, որ խորհրդակցությունն անցկացվում է Մերձկասպյան տարածաշրջանի հինգ երկրների (ՌԴ, Իրան, Ադրբեջան, Թուրքմենստան,Ղազախստան) արտգործնախարարների  տարեկան  ծրագրի շրջանակներում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]