Երևանում՝ 11:07,   26 Փետրվար 2024

Հայաստանը միացել է Երեխաների, երիտասարդների և կլիմայի գործողությունների ՅՈՒՆԻՍԵՖ-ի միջկառավարական հռչակագրին

Հայաստանը միացել է Երեխաների, երիտասարդների և կլիմայի գործողությունների 
ՅՈՒՆԻՍԵՖ-ի միջկառավարական հռչակագրին

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանը միացել է Երեխաների, երիտասարդների և կլիմայի գործողությունների ՅՈՒՆԻՍԵՖ-ի միջկառավարական հռչակագրին։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ  ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստանի «Ֆեյսբուք»-ի էջից։

«Որպես COP 27-ին հաջորդած գործնական քայլ, Հայաստանը, ի դեմս Շրջակա միջավայրի նախարարության, տարածաշրջանում առաջինը և աշխարհում 38-րդը միացավ Երեխաների, երիտասարդների և կլիմայի գործողությունների ՅՈՒՆԻՍԵՖ-ի միջկառավարական հռչակագրին:

2023-ի հունվարին կնքվեց հռչակագիրը, որով Հայաստանը հաստատեց, որ պարտավորվում է ապահովել երեխաների և երիտասարդների առաջնահերթությունների ընդգրկումը կլիմայի փոփոխությանն ուղղված գործողությունների մեջ»,- նշված է հաղորդագրություն մեջ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]