Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

Վայոց ձորի մարզի Գետափ և Կոտայքի մարզի Զովք բնակավայրերում էլեկտրական շչակներ են գործարկվելու

Վայոց ձորի մարզի Գետափ և Կոտայքի մարզի Զովք բնակավայրերում էլեկտրական շչակներ են գործարկվելու

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի Գետափ բնակավայրում դեկտեմբերի 4-ի ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում անցկացվելու են «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն և «Երկրաշարժի ժամանակ բնակչության վարվելակերպի կանոնները» թեմայով դասընթաց, որոնց ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեկտեմբերի 4-ին Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Զովք գյուղական բնակավայրի միջնակարգ դպրոցում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով գործնական պարապմունք, որի ընթացքում ժամը 11:00-ից մինչև 13:00-ն ընկած ժամանակահատվածում գործարկվելու է էլեկտրական շչակ:

Փրկարար ծառայությունը նշված բնակավայրերի բնակիչներին խնդրում է չանհանգստանալ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am