Երևանում՝ 11:07,   21 Մայիս 2024

Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը դարձել է Լեհաստանի միջազգային մրցաշարի հաղթող

Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը դարձել է Լեհաստանի միջազգային մրցաշարի 
հաղթող

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հրաձգության հավաքականը շարունակում է հաջող ելույթները Լեհաստանի միջազգային մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  Հայաստանի հավաքականի անդամ Էլմիրա Կարապետյանը Polish Open Kaliber միջազգային մրցաշարում կանանց 10 մետր ատրճանակ մրցաձևում երկրորդ տեղով դուրս գալով եզրափակիչ` դարձել է մրցաշարի հաղթող: Կարապետյանը եզրափակիչում գրանցել է 237.6 արդյունք:

Ավելի վաղ Polish Open Kaliber միջազգային մրցաշարում Հայաստանի հավաքականի անդամներ Բենիկ Խլղաթյանը և Էլմիրա Կարապետյանը 10 մետր ատրճանակ միքս մրցաձևում դուրս էին եկել եզրափակիչ, որտեղ մրցելով Լատվիայի թիմի հետ զիջել էին` դառնալով արծաթե մեդալակիր:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am