Երևանում՝ 11:07,   26 Փետրվար 2024

Podcast. «Բացահայտելով Հայաստանը» խորագիրը կրող հայ-խորվաթական երաժշտական երեկո Կոմիտասի թանգարան ինստիտուտում

Podcast. «Բացահայտելով Հայաստանը» խորագիրը կրող հայ-խորվաթական  
երաժշտական երեկո Կոմիտասի թանգարան ինստիտուտում

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կոմիտասի թանգարան ինստիտուտում դեկտեմբերի 5-ին «Բացահայտելով Հայաստանը» խորագրի ներքո տեղի կունենա հայկական և խորվաթական երաժշտական երեկո։ Համերգը բարեգործական է,  և հավաքված գումարի մի մասը ուղղվելու է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների կարիքները մեղմելուն։

«Արմենպրես» Podcast-ի շրջանակում զրուցել ենք համերգի գաղափարի հեղինակ,  դաշնակահար, երգեհոնահար, Զագրեբի երաժշտական ակադեմիայի պրոֆեսոր, «Պասիոնական ժառանգությունը»  միության նախագահ  Էվա Կիրխմայեր Բիլիչի, Զագրեբի երաժշտական ակադեմիայի շրջանավարտ, միջազգային մրցույթների դափնեկիր    Արփի Վարդանյանի և Հայկական Կարիտաս բարեսիրական հասարակական կազմակերպության հանրային կապերի և հաղորդակցության պատասխանատու Արմենուհի Մխոյանի հետ։

Զրույցի սկզբում Էվա Կիրխմայեր Բիլիչը նշեց, որ առաջին անգամ չէ  Հայաստանում և ցանկություն ունի էլ ավելի մոտիկից ծանոթանալ հայկական մշակույթին.

HM2.JPG (474 KB)

«Համերգի գաղափարն առաջացավ երգահան, երգչուհի Լիլիթ Բլեյանի հետ խոսակցության ժամանակ, երբ ասացի, որ այցելելու եմ Հայաստան՝ հայկական և խորվաթական պատմությունների միջև զուգահեռներ փնտրելու և իմ աշխատության մեջ ներառելու համար։ Լիլիթի հետ ծանոթացել եմ,  երբ մասնակցում էի «Խաղաղություն Արցախին» ֆլեշմոբին։ Նա օգնեց ինձ կազմակերպել այս համերգը, որպեսզի պարզ դառնա, որ կան մարդիկ, որ մտահոգված են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների ճակատագրով»։

Նա նաև շեշտեց, որ շատ էր ուզում հայերի կողքին լինել այդ դժվարին օրերին.

«Ես ամբողջ շրջափակման ժամանակ հետևել եմ իրադարձություններին և շատ մտահոգ եմ եղել։ Խորվաթիայից օժանդակության համար միջոցներ եմ փնտրել և կապվելով սկզբից  Խորվաթիայում  գործող Կարիտասի հետ, այնուհետև՝ նրանց միջոցով հայկական Կարիտասի հետ՝ որոշեցի իրենց օգնությամբ նախաձեռնել համերգը»։

Հարցին, թե որտե՞ղից է գալիս Հայաստանի և հայերի հանդեպ հետաքրքրությունն ու նվիրումը, Էվա Կիրխմայեր Բիլիչը ժպիտով պատասխանեց. «Գլխավոր մեղավորը Արփին է»։

Արփի Վարդանյանն էլ, ով համերգի մասնակիցն է և ուսանել է Էվայի մոտ՝ Զագրեբի ակադեմիայում, նշեց.

«Երբ Էվան իմացավ, որ ես Հայաստանից եմ և հայերը քրիստոնեությունն ընդունած առաջին ազգն են, նա անակնկալի եկավ, քանի որ, գրեթե ոչինչ չգիտեր Հայաստանի և հայերի մասին։ Այնուհետև, իմ դասախոսի՝ պրոֆեսոր Ռուբեն Դարիբալթայանի և Էվայի ջանքերով Զագրեբի ակադեմիայի և Երևանի պետական կոնսերվատորիայի միջև կնքվեց Erasmus համագործակցություն և տեղի ունեցավ ուսանողների և դասախոսների փորձի փոխանակում»։

Կարիտասի հետ համագործակցությանն անդրադառնալով ՝ «Հայկական Կարիտաս» ՀԿ հասարակայնության և կապերի պատասխանատու Արմենուհի Մխոյանը նշեց, որ անմիջապես ընդունվել է համերգը իրականացնելու գաղափարը։

HM2_6038.JPG (1.32 MB)

«Նախ, շնորհակալություն եմ հայտնում Էվային՝ ամբողջ «Հայկական Կարիտասի» անձնակազմի և հայ ազգի անունից։ Չունենալով հայկական արմատներ՝ Դուք մեծ և հայրենանվեր աշխատանք եք կատարում թե՛  Հայաստանում, և թե՛ Խորվաթիայում։

«Հայկական Կարիտասը», հանդիսանալով 160 երկրներից բաղկացած միջազգային Կարիտասի անդամ, անմիջապես համաձայնել է աջակցությանը և հաջողություն է մաղթում համերգի գաղափարը կյանքի կոչելու գործում»,-նշեց Մխոյանը:

0022.jpg (81 KB)

Տաթև Զաքարյան

Զրույցի մանրամասները լսեք Podcast-ում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]