Երևանում՝ 11:07,   4 Մարտ 2024

ԱԺ-ն քննարկում է Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուի ընտրության հարցը. 3 թեկնածուներից ներկա է միայն մեկը

ԱԺ-ն քննարկում է Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուի ընտրության 
հարցը. 3 թեկնածուներից ներկա է միայն մեկը

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովը քննարկում է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար առաջադրված թեկնածուի ընտրության հարցը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Սերգեյ Մարաբյանի, Ռուբիկ Մխիթարյանի և Մանվել Շահվերդյանի թեկնածությունները:

ԱԺ-ն ներկայացված 3 թեկնածուներից պետք է ընտրի Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավորի թեկնածու:

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը խորհրդարանի նիստում ներկայացրեց թեկնածուներին: Թեկնածուներից ներկա է միայն Սերգեյ Մարաբյանը:

 «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը սա անհարգալից վերաբերմունք համարեց ԱԺ-ի նկատմամբ: «Մենք այսօր պետք է ընտրություն կատարենք, բայց ընտրություն չունենք: Կարծում եմ՝ ԲԴԽ-ն և առհասարակ դատական իշխանությունը պետք է հետևություն կատարի սրա շուրջ»,-ասաց Խանդանյանը:

Կարեն Անդրեասյանն ասաց, որ ԲԴԽ-ն էլ անհարմար է զգում նման իրավիճակի համար: Անդրեասյանը թե իր, թե թեկնածուների անունից հայցեց խորհրդարանի ներողամտությունը:

«Որպես արդարացում միայն կարող եմ ասել, որ ԲԴԽ-ն վերջին շրջանում շատ փոքր մրցակցություն է ունենում Վճռաբեկ դատարանի դատավորների պաշտոնի համար: Արդեն որերորդ անգամ մենք ընտրում ենք 3 հավակնորդից 3-ին, այսինքն՝ նույնիսկ չենք ունենում 4-րդ դիմումը, որ մենք ինքներս կարողանանք ընտրություն կատարել, դրա ժամանակ կարողանալ պայմաններ առաջարկել: Եթե անգամ ունենայինք 20 թեկնածու, մենք իրենց հետ ոչ պայմանագրային պարտավորություն, ոչ մարդկային ճնշման հնարավորություն ունենք»,-ասաց ԲԴԽ նախագահը:

Նա տեղեկացրեց, որ թեկնածուներից մեկն առողջական լուրջ խնդիր ունի՝ վիրահատության է ենթարկվել, մյուսը նամակ է ուղղել ԱԺ նախագահին՝ հայտնելով իր ծրագրերի փոփոխության մասին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]