Երևանում՝ 11:07,   4 Մարտ 2024

«Արթիկ» քրեակատարողական հիմնարկի ծառայողները հիմնարկում դասավանդող ուսուցչի մոտ հայտնաբերել են կասկածելի ծխախոտի տուփ

«Արթիկ» քրեակատարողական հիմնարկի ծառայողները հիմնարկում դասավանդող 
ուսուցչի մոտ հայտնաբերել են կասկածելի ծխախոտի տուփ

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները, դեկտեմբերի 4-ի ժամը 13։45-ի սահմաններում իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, բնակելի գոտի մուտք գործելուց առաջ խուզարկության են ենթարկել «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի ուսուցիչ Ա․ Ա․-ին։

ՔԿԾ (5).jpg (136 KB)

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունից, նրա անձնական իրերը խուզարկելիս ծառայողները նկատել են, որ ծխախոտի տուփի գործարանային փաթեթավորումը խախտված է, իսկ տուփում առկա 21 գլանակները լցված են կանաչ, մանրացված բուսական զանգվածով։

ՔԿԾ (4).jpg (199 KB)

Ըստ աղբյուրի՝ Ա․Ա․-ն բանավոր հայտարարել է, որ նշված ծխախոտի տուփը «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի բնակելի գոտի մտցնելու համար իր հետ մոտ մեկ ամիս շարունակ բանակցել է դասերին հաճախող դատապարտյալներից մեկը։ Արդյունքում՝ Ա․Ա․-ն գումարի դիմաց համաձայնել է տուփը բերել քրեակատարողական հիմնարկ։   

Նշվում է, որ Ա․Ա․-ն քրեակատարողական ծառայողների կողմից ձերբակալվել է և հայտնաբերվածի հետ միասին ներկայացվել ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժին։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]