Երևանում՝ 11:07,   26 Փետրվար 2024

Հանրապետության մի շարք քաղաքներում անձրև է տեղում, Սպիտակի և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է

Հանրապետության մի շարք քաղաքներում անձրև է տեղում, Սպիտակի և Դիլիջանի 
ոլորաններում մառախուղ է

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Աշոցքի, Արթիկի, Անիի, Թալինի, Արագածի, Ապարանի տարածաշրջաններում դեկտեմբերի 6-ին ժամը 17։00-ի դրությամբ անձրև է տեղում։ 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Ճանապարհային դեպարտամենտի տարածած հաղորդագրությունից, Սպիտակի և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]