Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

Գեղարքունիքի մարզպետը տեսակապով զրույց է ունեցել Ֆրանսիայի Իզերի դեպարտամենտի փոխնախագահի հետ

Գեղարքունիքի մարզպետը տեսակապով զրույց է ունեցել Ֆրանսիայի Իզերի 
դեպարտամենտի փոխնախագահի հետ

ԳԱՎԱՌ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի և Ֆրանսիայի Հանրապետության Իզերի դեպարտամենտի միջև կնքված ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում դեկտեմբերի 5-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը տեսակապով հանդիպում է ունեցել Իզերի դեպարտամենտի՝ ապակենտրոնացված համագործակցության հարցերով փոխնախագահ Պատրիկ Կուրտոյի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, տեսազրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են Գեղարքունիքի մարզում Լեռնային Ղարաբաղից տեղահանված բնակչության կեցության պայմանների ապահովմանը, կրթության, առողջապահության, զբաղվածության, սոցիալական հարցերի հետ կապված խնդիրների  կարգավորմանը։ Քննարկում է ծավալվել  նաեւ Գեղարքունիք-Իզեր ապակենտրոնացված համագործակցության առանցքում իրականացվող ծրագրերի ընթացքի եւ փոխադարձ պայմանավորվածությամբ նախատեսված  նոր ծրագրերի ներդրման հնարավորությունների շուրջ։

Ֆրանսիական կողմից քննարկմանը միացել են նաեւ Իզերի դեպարտամենտի  մշակույթի, ժառանգության եւ միջազգային համագործակցության հարցերով վարչության փոխտնօրեն Մագալի Լոնգուրը, մշակութային ծրագրերի եւ համագործակցության հարցերով վարչության ղեկավարի տեղակալ Ժան-Լյուկ Գայարը եւ միջազգային համագործակցության ծրագրերի պատասխանատու Սյուզի Գրենեշը։

Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի եւ Ֆրանսիայի Հանրապետության Իզերի մարզերի միջեւ ապակենտրոնացված համագործակցությունն ընթանում է 2004 թվականից, առողջապահության, կրթության եւ զբոսաշրջության ոլորտներում։

 

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am