Երևանում՝ 11:07,   26 Փետրվար 2024

Վարդենիսի Բանավան թաղամասի մանկապարտեզի կառուցումն իրականացվել է շուրջ 70 տոկոսով

Վարդենիսի Բանավան թաղամասի մանկապարտեզի կառուցումն իրականացվել է 
շուրջ 70 տոկոսով

ԳԱՎԱՌ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Բանավան թաղամասում կառուցվող մանկապարտեզի նոր շենքի կառուցումն իրականացվել է շուրջ 70 տոկոսով։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից, Վարդենիսի Բանավան թաղամասի մանկապարտեզի շինարարության մեկնարկը տրվել է 2022 թվականի հոկտեմբեր ամսին, «Հայաստան Համահայկական հիմնադրամ»-ի միջոցներով, 161 միլիոն դրամի հատկացմամբ։ Մանկապարտեզը կառուցվում է 50 սանի համար՝ ժամանակակից բոլոր հարմարություններով ու պայմաններով։ Կառույցը միհարկանի է ՝  նկուղային հարկով։ 2023 թվականի դեկտեմբերի 5-ի դրությամբ շինարարությունն այստեղ իրականացվել է շուրջ 70 տոկոսով։ Ավարտվել է նկուղային ու առաջին  հարկերի կառուցումը, արդեն  ընթանում են տանիքի կառուցման աշխատանքները։ Շենքը նախատեսվում է շահագործման հանձնել 2024 թվականի մայիս ամսից։

Շինարարական աշխատանքների ընթացքին ծանոթանալու նպատակով օրերս նորակառույց  մանկապարտեզի շինհրապարակ է այցելել Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։

Նա զրուցել է  շինարարների հետ, նկատված թերությունների շուրջ արել դիտողություններ եւ առաջարկություններ, տվել համապատասխան հանձնարարականներ։

«Աշխատանքների ընթացքը գոհացնող է, սահմանված ժամկետների մեջ։ Հույս ունենք, որ 2024 թվականի մայիսին այստեղ կավարտվի շինարարությունը, եւ արդի չափորոշիչներին համապատասխանող մանկապարտեզի շենքը կհանձնվի շահագործման։ Իսկ Վարդենիս համայնքում առաջիկա երեք տարիների ընթացքում պետական հոգածությամբ նախատեսվում է կառուցել եւ շահագործել մանկապարտեզների եւս 6 նոր շենքեր»,-հավաստել է  մարզպետ Կարեն Սարգսյանը։ 

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]