Երևանում՝ 11:07,   26 Փետրվար 2024

Սեւան համայնքում ներդրվում է թափոնների տեսակավորման նոր մշակույթ

  Սեւան համայնքում ներդրվում է թափոնների տեսակավորման նոր մշակույթ

ԳԱՎԱՌ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Սեւան համայնքի Զովաբեր, Դդմաշեն, Գեղամավան, Վարսեր եւ Գագարին բնակավայրերի միջնակարգ դպրոցներում եւ վարչական շենքերում օրերս արդեն տեղադրվել են թափոնների տեսակավորման համար նախատեսված տարաներ` խթանելով թափոնների տեսակավորման նոր մշակույթի  ձեւավորմանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սեւանի համայնքապետարանի աշխատակազմից,  աշխատանքներն իրականացվել են «Այ Էս Էս Դի» Համայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ» ՀԿ-ի եւ Սեւանի համայնքապետարանի համագործակցության արդյունքում` «Առավել արդյունավետ ոլորտային ծառայությունների մատուցում ՏԻՄ-երում. թափոնների կառավարումը Հայաստանի համայնքներում փուլ 2` ընդլայնվելով Գագարին համայնք» ծրագրի շրջանակներում:

Ծրագիրը կյանքի է կոչվել «Համայնքների կայուն զարգացման նորարար լուծումներ» ՀԿ-ի եւ Հայաստանում Նիդերլանդների թագավորության միջեւ կնքված «Ընդլայնվելով դեպի Գագարինի հովիտ» նոր ծրագրի համագործակցության համաձայնագրով:

Ծրագրի շրջանակներում «Գագարին» նախագծի 5 բնակավայրերի՝ Զովաբեր, Դդմաշեն, Ծաղկունք, Գեղամավան, Վարսեր, համայնքային բոլոր կառույցներում, իսկ Ծաղկունք բնակավայրի բոլոր տնային տնտեսություններում տեղադրվել են աղբի տեսակավորման արկղեր։ Այս ծրագրով գործնական ընթացք է ստանում վերոնշյալ  բնակավայրերում աղբի հավաքման եւ վերամշակման մշակույթի ներդրման նախաձեռնությունը, որը նպատակն է՝ զրոյացնել տարածքում կենցաղային աղբի կուտակումն  ու աղբավայրերի գոյացումը։

«Ծաղկունք համայնքի 180-ից ավել տնտեսությունում, Սեւանի համայնքապետարանում, Ծաղկունք բնակավայրի վարչական նստավայրում եւ այլ կառույցներում նախորդ ամիսներին տեղադրվել են թափոնների տեսակավորման համար նախատեսված տարաներ՝ նպաստելով համայնքում թափոնների տեսակավորման մշակույթի ձեւավորմանը եւ տարածմանը:

Ծրագիրն ուղղված է յուրաքանչյուր բնակչին, քանի որ մաքուր, անվտանգ, բարեկարգ, ներկայանալի միջավայր ունենալը սկսվում է բակ ու փողոցից, եւ երկրի նկատմամբ սերն էլ արտահայտվում է կոնկրետ գործողություններով:

Ծրագրի շրջանակներում եւ դրանից հետո էլ ակնկալվում է բնակավայրերում թափոնների տեսակավորման գործում քաղաքացիների մասնակցության եւ ներգրավվածության ավելացում, որի մեկնարկը տրվել է տեսակավորման աղբարկղերի տեղադրման և իրականացվող միջոցառումների շնորհիվ»,-ներկայացրին Սեւանի համայնքապետարանի աշխատակազմից։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]