Երևանում՝ 11:07,   26 Փետրվար 2024

ՄԱԿ-ում կոչ են արել կանխել ուկրաինական ատոմակայաններին սպառնացող վտանգները

ՄԱԿ-ում կոչ են արել կանխել ուկրաինական ատոմակայաններին սպառնացող 
վտանգները

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Միրոսլավ Յենչան հայտարարել է, որ ուկրաինական բոլոր ատոմակայաններն այժմ վտանգի տակ են։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում  է Ռիա Նովոստին, այս մասին նա ասել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում՝ նշելով, որ մինչ հակամարտությունը շարունակվում է, բոլոր ուկրաինական ատոմակայանները մնում են սպառնալիքի տակ։

Նրա խոսքով՝  ավելի վաղ  ՄԱԳԱՏԷ-ն զեկուցել է,  Եվրոպայի ամենամեծ՝ Զապորոժիեի ատոմակայանում, որը գտնվում է ռազմաճակատի գծի մոտ վտանգավոր հատվածում, լիակատար անջատման մասին, ինչը տեղի է ունենում արդեն ութերորդ անգամ՝ հակամարտության սկզբից ի վեր։

Ըստ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականի՝  ՄԱԳԱՏԷ-ի թիմը հայտնել էր, որ Արևմտյան Ուկրաինայի Խմելնիցկի ատոմակայանի մոտակայքում լսվել են մի քանի պայթյուններ, սակայն ատոմակայանը չի տուժել:

Յենչան համոզմունք է հայտնել, որ այդ միջադեպը վկայում է ուկրաինական միջուկային օբյեկտների վտանգների մասին, նույնիսկ այն ատոմակայանների դեպքում, որոնք գտնվում են ակտիվ ռազմական գործողությունների վայրերից հեռու։

«Բոլոր միջուկային օբյեկտները պետք է կարողանան աշխատել անվտանգ միջավայրում և պետք է պաշտպանված լինեն՝ հնարավոր աղետալի հետևանքներից խուսափելու համար», - ընդգծել է նա։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]