Երևանում՝ 11:07,   26 Փետրվար 2024

Չինաստանն Ուկրաինայում հակամարտող կողմերին կոչ է արել ակտիվացնել ջանքերը խաղաղության հասնելու համար

Չինաստանն Ուկրաինայում հակամարտող կողմերին կոչ է արել ակտիվացնել 
ջանքերը խաղաղության հասնելու համար

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  Չինաստանը Ուկրաինայում հակամարտող բոլոր կողմերին կոչ է անում իրատեսական դիրքորոշում ընդունել և ակտիվացնել ջանքերը խաղաղության հասնելու համար։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում  է ՏԱՍՍ-ը այս մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է Չինաստանի մշտական ​​ներկայացուցչի տեղակալ Գեն Շուանը։

«Չինաստանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում մնում է անփոփոխ: Մենք միշտ կանգնած ենք եղել խաղաղության և երկխոսության կողքին և միշտ հավատարիմ ենք եղել խաղաղ բանակցություններին նպաստելու՝ հրադադարի հասնելու և հակամարտությունը հնարավորինս շուտ ավարտելու համար»,-նշել է նա՝ հավելելով, որ Չինաստանը կոչ է անում բոլոր կողմերին ակտիվացնել իրենց ջանքերը խաղաղության հասնելու համար, որպեսզի մարտերը որքան հնարավոր է շուտ ավարտվեն։

Դիվանագետն ընդգծել է, որ Չինաստանը շարունակում է աշխատել բոլոր կողմերի հետ և ջանքեր է գործադրում ճգնաժամի քաղաքական կարգավորմանը նպաստելու համար:

Նրա խոսքով՝ ուկրաինական ճգնաժամի երկարաձգումն ու բարդացումը չի ծառայում կողմերի շահերին, և միջազգային հանրությունը պետք է համատեղ ջանքեր գործադրի այս ճգնաժամի բացասական կողմնակի ազդեցությունները նվազագույնի հասցնելու համար։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]