Երևանում՝ 11:07,   26 Փետրվար 2024

Ավտոկայանատեղիների 2023թ. տարեկան վճարները կգործեն մինչև դեկտեմբերի 31-ը. Երևանի քաղաքապետարան  

Ավտոկայանատեղիների 2023թ. տարեկան վճարները կգործեն մինչև դեկտեմբերի 
31-ը. Երևանի քաղաքապետարան

 

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան համայնքում ավտոկայանատեղիների 2023թ. վճարները սահմանվել են Երևանի ավագանու 2022թ. դեկտեմբերի 27-ի թիվ 687-Ն որոշմամբ և գործելու են  մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը՝ ժամը 24:00-ն: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից։

«Հետևաբար 2023թ. դեկտեմբեր ամսվա ընթացքում կատարված տարեկան 12 000 դրամ վճարը տարածվելու է միայն 2023թ. դեկտեմբեր ամսվա ընթացքում կայանման վրա:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ 2024 թվականի ավտոկայանատեղիների դրույքաչափերը կսահմանվեն  Երևանի ավագանու՝ 2023 թվականի դեկտեմբերի 26-ին կայանալիք հերթական նիստի ընթացքում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Երևան քաղաքի Փոքր կենտրոնի բեռնաթափմանը միտված աշխատանքների շրջանակում նախատեսվում է նոր մոտեցում կիրառել վճարովի ավտոկայանատեղիների համակարգում։ «Արմենպրես»-ի հետ զրույցում Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանը տեղեկացրել էր, որ ներկայում քննարկվում է Փոքր կենտրոնում ավտոմեքենաների կայանման վճարները վերանայելու հարցը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]