Երևանում՝ 11:07,   26 Փետրվար 2024

Փողերի լվացման մեղադրանքով հետախուզվող օտարերկրացին հայտնաբերվել է սահմանային անցակետում

Փողերի լվացման մեղադրանքով հետախուզվող օտարերկրացին հայտնաբերվել է 
սահմանային անցակետում

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի Բագրատաշենի սահմանային վերահսկողության բաժնից դեկտեմբերի 5-ին, ժամը 21.30-ին ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել Կիպրոսի Հանրապետության քաղաքացի, 1965 թ. ծնված Դավիդ Բ.-ն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, նա հունիսի 6-ից հետախուզվում էր Կիպրոսի Հանրապետության քրեական օրենսգրքի 154-րդ հոդվածի, 371, 255, 268, 297, 298, 331, 333, 335, 339 կետերով և 18-րդ հոդվածի 3, 4, 5 կետերի մեղադրանքով (փողերի լվացում):

Ստ աղբյուրի՝ խափանման միջոց է ընտրվել կալանքը:

Նշվում է, որ հետախուզվողի հայտնաբերման մասին տեղյակ է պահվել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրո:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]