Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

«Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ բաժնետոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում

«Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ բաժնետոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային 
բորսայում

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ բաժնետոմսերը դեկտեմբերի 12-ին առաջին անգամ ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայի բաժնետոմսերի երկրորդային (B) ցուցակում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին բորսայից, «Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ-ն հեռահաղորդակցության ոլորտի առաջին ընկերությունն է, որը ցուցակել է իր բաժնետոմսերը Հայաստանի ֆոնդային բորսայում։

«Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ-ն Հայաստանի ֆոնդային բորսայում ցուցակել է շուրջ 4 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր անվանական ծավալով, 100 ՀՀ դրամ անվանական արժեքով և 40,000,000 հատ «Ա» դասի հասարակ (սովորական) բաժնետոմսեր։ Վերոնշյալ բաժնետոմսերով թույլատրվել է հասցեական առևտուրը և ռեպո գործարքների կնքումը։ Ցուցակված բաժնետոմսերի մասին կարող եք իմանալ ավելին՝ անցնելով հղումով։

«Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ-ն թողարկել է ընդհանուր 8 միլիարդ 240 միլիոն դրամ արժողությամբ բաժնետոմսեր, որոնք ամբողջությամբ տեղաբաշխվել են։ Տեղաբաշխումն իրականացվել է սույն թվականի հունիսի 7-ից մինչև հոկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում։ Բաժնետոմսերի տեղաբաշխումն իրականացրել է «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն։

«Տելեկոմ Արմենիա»-ն գործունեություն է ծավալում ՀՀ հեռահաղորդակցության շուկայում՝ առաջարկելով ամրակցված և շարժական կապի ծառայություններ, տրամադրում է ինտերնետի, թվային հեռուստատեսության, բջջային և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ։

«Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ-ի բաժնետոմսերը կարող եք ձեռք բերել բացառապես Հայաստանի Ֆոնդային Բորսայի առևտրային համակարգի միջոցով` մոտենալով Հայաստանի ֆոնդային բորսայի անդամ հանդիսացող ցանակացած բանկ կամ ներդրումային ընկերություն, բացելով բրոքերային հաշիվ և ներկայացնելով բաժնետոմսի ձեռք բերման հայտ:

Բաժնետոմսեր ձեռք բերելու հնարավորություն ընձեռելով՝ «Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ-ն լայն հնարավորություններ է ստեղծում Հայաստանում ներդրումներ կատարելու համար: Այս քայլը կարող է դրական միտում առաջացնել՝ դրդելով հայկական մյուս ընկերություններին դառնալ հանրային և ցուցակել բաժնետոմսեր Հայաստանի ֆոնդային բորսայում, զարգացման և նոր գաղափարների իրականացման համար։

AMX-ը Հայաստանում գործող միակ ֆոնդային բորսան է, որը հանդիսանում է նաև Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի միակ բաժնետերը: AMX խմբի առաքելությունն է նպաստել Հայաստանում բարենպաստ ներդրումային միջավայրի ձևավորմանը՝ առաջարկելով արդյունավետ լուծումներ ու ծառայություններ, այդ թվում՝ արժեթղթերի առևտրի, քլիրինգի, վերջնահաշվարկի և կենսաթոշակային համակարգի կառավարման ոլորտում:

Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք զանգահարել +374 60 69 55 55, ներքին 140 կամ գրել  pr@amx.am հասցեին։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am