Սպորտ

Հայկ Մարտիրոսյանը և Էմին Օհանյանը կմասնակցեն արագ և կայծակնային շախմատի ԵԱ-ին

1 րոպեի ընթերցում

Հայկ Մարտիրոսյանը և Էմին Օհանյանը կմասնակցեն արագ և կայծակնային շախմատի ԵԱ-ին

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ներկայացնող երկու շախմատիստ կմասնակցի Եվրոպայի արագ և կայծակնային շախմատի մայրցամաքային առաջնությանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` դեկտեմբերի 14-ից 16-ը Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում կանցկացվի 2023 թվականի Եվրոպայի արագ և կայծակնային շախմատի առաջնությունը, որին Հայաստանից մասնակցում են Հայկ Մարտիրոսյանը և Էմին Օհանյանը:

Արագ և կայծակնային շախմատի Եվրոպայի առաջնությանն ընդհանուր առմամբ մասնակցում է 150 շախմատիստ: Մրցաշարի 10-ը ամենաբարձր վարկանիշ ունեցող շախմատիստներից մեկը Հայկ Մարտիրոսյանն է, ով արագ և կայծակնային շախմատի աշխարհի գործող բրոնզե մեդալակիրն է:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում