Հասարակական

Սուրբծննդյան տոնավաճառի առանձին հատված տրամադրելու է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց. Երևանի քաղաքապետ

1 րոպեի ընթերցում

Սուրբծննդյան տոնավաճառի առանձին հատված տրամադրելու է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց. Երևանի քաղաքապետ

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի հիմնադրման 2750-ամյակին նվիրված շատրվանների պուրակում շուտով իր հյուրընկալ դռները կբացի Սուրբծննդյան տոնավաճառը: Երևանի քաղաքապետարանն այս տարի տոնավաճառի առանձին հատված տրամադրելու է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Նա նաև հայտնել է, որ քաղաքապետարանում հյուրընկալել է մեր հայրենակիցներին, ովքեր 16 տնակներում կներկայացնեն իրենց ձեռքի աշխատանքները և ավանդական խոհանոցի համն ու հոտը:

Տիգրան Ավինյանըգրառմանը կցել է տեսանյութ, որում ասվում է, որ տնակները ԼՂ-ից տեղահանվածներին կտրամադրվեն անվճար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում