Երևանում՝ 11:07,   11 Մայիս 2024

ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց 40+10 հազար դրամ աջակցության դեկտեմբերի վճարումները կսկսվեն հաջորդ շաբաթվանից

ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց 40+10 հազար դրամ աջակցության դեկտեմբերի 
վճարումները կսկսվեն հաջորդ շաբաթվանից

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց 40+10 հազար դրամ աջակցության նոյեմբեր ամսվա վճարումները կավարտվեն առաջիկայում, իսկ մյուս շաբաթվանից կմեկնարկեն դեկտեմբերի վճարումները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին դեկտեմբերի 19-ին «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսին տեղեկացրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը։

«Հույս ունենք, որ ամենամեծ մասը կվճարենք և կավարտենք այս տարի»,-հավելել է նա։

Փոխնախարարի խոսքով՝  բոլոր այն դեպքերում, երբ անձինք որոշակի ժամանակով բացակայել են Հայաստանի Հանրապետությունից և վերադառնալուց հետո դիմել են աջակցությունից օգտվելու համար, ապա գործող կարգավորմամբ կդիտարկվի նախորդ ամսվա բացակա օրերի քանակը՝ սկսած նոյեմբերից, և եթե դրանք 10 օրից պակաս կլինեն՝ նրանք աջակցությունը կստանան նաև նախորդող ամիսների համար։

Ժամակոչյանը նշել է, որ լրամշակվել է աջակցության ծրագրի առցանց դիմումների համակարգը և այն ծնողները, ովքեր չեն լրացրել երեխայի տվյալները, ապա հաստատված դիմում ունենալու պարագայում, դա կարող են անել՝ խմբագրելով դիմումը, որի համար պետք է մուտք գործել ու կրկին նույնականանալ համակարգում։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am