Երևանում՝ 11:07,   16 Մայիս 2024

Բանակցային գործընթացում երբեք չի եղել այնպիսի տարբերակ, որն առաջարկի ԼՂ խնդրի լուծումը․ Փաշինյան

Բանակցային գործընթացում երբեք չի եղել այնպիսի տարբերակ, որն առաջարկի 
ԼՂ խնդրի լուծումը․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման բանակցային գործընթացում երբեք չի եղել այնպիսի տարբերակ, որն առաջարկի Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ընթացքում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այսպես ասեմ՝ Մադրիդյան սկզբունքներից ի վեր բոլոր տարբերակները, որոնք սեղանին եղել են, դրանք ենթադրել են Լեռնային Ղարաբաղի հարցի չլուծում: Այսինքն՝ չի եղել մի թուղթ, որը ստորագրվելուց հետո համարվեր, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծվել է: Ընդ որում՝ այդպիսի մի տարբերակ եղել է միայն 1999 թ.-ին, որը ստորագրելու պարագայում կարելի էր ասել, որ ԼՂ հարցը լուծվել է. դա Մեղրիի և Լեռնային Ղարաբաղի փոխանակման տարբերակն էր, որ դրանով կարելի էր համարել, որ հարցը փակվեց: Այսինքն՝ Մեղրիի շրջանը հանձնվում է Ադրբեջանին, Լեռնային Ղարաբաղը միացվում է Հայաստանին: Դա միակ տարբերակն է եղել, որով կարելի էր արձանագրել, որ Լեռնային Ղարաբաղի հարցը լուծենք, մնացած որևէ տարբերակով ԼՂ հարցի լուծում չկար, չէր արձանագրվում հարցի լուծում»,- նշեց Փաշինյանը։

Վարչապետն ընդգծեց՝ իր ընկալմամբ, դա ինչ-որ առումով նաև հատուկ էր արված, որպեսզի ԼՂ հարցը, որպես մահակ, միշտ հնարավոր լինի պահել Հայաստանի Հանրապետության գլխին:

«Չգիտեմ, գուցե, ոմանք մտածում էին նաև` Ադրբեջանի գլխին, բայց ես  հիմա Հայաստանի մասին եմ խոսում և Հայաստանի մասին եմ ուզում խոսել: Ես նախկինում էլ ասել եմ՝ անհնարինությունը պարզաբանելու, որտեղ է կանգնելու պրոցեսը, որովհետև եթե դու ունես կանխատեսելի միջավայր կամ հնարավորություն պրոցեսը դարձնել կանխատեսելի, դու կարող ես քննարկել և որոշում կայացնել, իսկ եթե դու չգիտես կամ բացարձակապես հնարավորություն չկա պրոցեսը դարձնել կանխատեսելի, Ձեր ասածը դառնում է գործնականում անհնար>,- նկատեց վարչապետը:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am