Երևանում՝ 11:07,   16 Մայիս 2024

ԵՄ-ն մտահոգություն է հայտնել Ադրբեջանում լրագրողների և ակտիվիստների կամայական կալանավորումների առիթով

ԵՄ-ն մտահոգություն է հայտնել Ադրբեջանում լրագրողների և ակտիվիստների 
կամայական կալանավորումների առիթով

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրամիությունը Ադրբեջանում լրագրողների և ակտիվիստների կամայական կալանավորումները համարել է երկրում անկախ լրագրության և խոսքի ազատության սահմանափակումների առումով լուրջ մտահոգության առիթ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին  հայտարարություն է արել ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցչի գլխավոր խոսնակ Պիտեր Ստանոն։

 «Լրագրողների և ակտիվիստների վերջին կամայական կալանավորումները լուրջ մտահոգություններ են առաջացնում Ադրբեջանում անկախ լրագրության և խոսքի ազատության սահմանափակումների առումով, որը հակասում է երկրի ստանձնած միջազգային պարտավորություններին»,-ասվում է հայտարարությունում։

ԵՄ-ն հայտարարությունում թվել է մի խումբ լրագրողների, որոնք ենթարկվել են կամայական կալանավորումների։ Եվրամիությունը նաև ափսոսանք է հայտնել իրավապաշտպան Իլհամիզ Գուլիևի, քաղաքական ընդդիմության առաջնորդ Թոֆիք Յագուբլուի ձերբակալությունների, նշանավոր գիտնական և ակտիվիստ Գուբադ Իբադօղլուի և քաղաքացիական ակտիվիստ Բախտիյար Հաջիևի նախնական կալանքը երկարաձգելու որոշման համար։

Եվրամիությունը կոչ է անում Ադրբեջանին ազատ արձակել իրենց հիմնարար իրավունքների համար բանտարկված անձանց և ազատ ու անարգել պայմաններ ապահովել անկախ լրագրության և խոսքի ազատության համար։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am