Հասարակական

ԱԺ պատգմավորները և ողջ աշխատակազմը կպարգևատրվի

1 րոպեի ընթերցում

ԱԺ պատգմավորները և ողջ աշխատակազմը կպարգևատրվի

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ Ազգային ժողովի պատգամավորները,Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողները և աշխատողները կպարգևատրվեն։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նման կարգադրություն է ստորագրել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ Ազգային ժողովի պատգամավորներին, Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողներին եւ աշխատողներին խրախուսել միանվագ դրամական պարգեւատրմամբ՝ համաձայն հավելվածների»,- նշված է կարգադրությունում։

ԱԺ նախագահը ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարին հանձնարարել է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարումների կատարումը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում