Երևանում՝ 11:07,   16 Մայիս 2024

Հայաստանում նախորդ տարի հավաքագրվել է 2 տրլն 221 մլրդ դրամի հարկային եկամուտ

Հայաստանում նախորդ տարի հավաքագրվել է 2 տրլն 221 մլրդ դրամի հարկային 
եկամուտ

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն 2023 թվականին հավաքագրել է 2 տրլն 221 մլրդ դրամի հարկային եկամուտ, որը նախորդ տարվա համեմատ ավել է մոտ 296 մլրդ դրամով:  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում:

«2 տրլն 221 միլիարդ դրամի շրջակայքում է կատարվել պետական բյուջեի եկամտային հատվածը՝ հարկային եկամուտների մասով, որը նախորդ տարվանից ավել է մոտ 296 միլիարդ  դրամով»,-ասաց Բադասյանը:

Կառավարության կանխատեսմամբ՝ հարկեր-ՀՆԱ ցուցանիշի էական բարելավում է լինելու, ինչը, ըստ Բադասյանի, նշանակում է, որ ստվերային տնտեսությունը Հայաստանում կրճատվում է:

Կառավարության գնահատմամբ՝ վարչարարությունը և հարկային կարգապահության բարելավումն էական դեր են կատարել ցուցանիշների ապահովման գործում:

ՊԵԿ նախագահն ընդգծեց, որ նախորդ տարի շատ բացահայտումներ են եղել, ստվերային շրջանառությունների մասով միլիարդավոր դրամների հարկեր են վերականգնվել պետական բյուջե, որն անուղղակի ազդեցություն է ունեցել հարկային կարգապահության վրա:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am