Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Շոու բիզնեսի ներկայացուցիչները սկսել են ավելի պարտաճանաչ հայտարարագրել եկամուտները և վճարել հարկերը. ՊԵԿ նախագահ

Շոու բիզնեսի ներկայացուցիչները սկսել են ավելի պարտաճանաչ հայտարարագրել 
եկամուտները և վճարել հարկերը. ՊԵԿ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում շոու բիզնեսի ներկայացուցիչները սկսել են ավելի պարտաճանաչ հայտարարագրել իրենց եկամուտները և վճարել հարկերը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը լրագրողների հետ ճեպազրույցում:

Բադասյանի խոսքով՝ շոու բիզնեսի ներկայացուցիչների հարկային կարգապահությունը չի թուլացել:

«Ունենք դեպքեր, երբ շոու բիզնեսի ներկայացուցիչները սկսել են ավելի պարտաճանաչ հայտարարագրել և վճարել իրենց հարկերը: Սակայն կան նաև դեպքեր, որոնք դեռ ստվերում են, բայց դրանով զբաղվում ենք»,- վստահեցրեց ՊԵԿ նախագահը:

Անդրադառնալով անհատների կողմից սոցիալական տարբեր ցանցերում բարձր գներով գովազդ կատարելու ու հարկային դաշտում գործել-չգործելու վերաբերյալ հարցին՝ Բադասյանն ասաց, որ անպայման կուսումնասիրեն:

«Եթե ստուգենք և տեսնենք, որ ինքը որպես բիզնես գրանցված չէ և որպես ֆիզիկական անձ էլ չի հայտարարագրել այդ եկամուտները, անպայման վարչարարություն կլինի»,- շեշտեց ՊԵԿ նախագահը:

Նա ընդգծեց՝ ցանկացած եկամուտ ենթակա է հարկման: «Բազմաթիվ դեպքեր ենք ունեցել, երբ թե՛ էլեկտրոնային հարթակներով գովազդներ են տեղադրվել, թե՛ որոշակի իրեր են վաճառվել, որոնցով հարկեր չեն վճարվել»,- նշեց Բադասյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am