Երևանում՝ 11:07,   13 Մայիս 2024

Քերմանի ահաբեկչության կապակցությամբ ՀՀ-ում Իրանի դեսպանատանը սգո մատյան կբացվի

Քերմանի ահաբեկչության կապակցությամբ ՀՀ-ում Իրանի դեսպանատանը սգո 
մատյան կբացվի

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իրանում ավելի քան 100 մարդու կյանք խլած ահաբեկչության կապակցությամբ Հայաստանում Իրանի դեսպանատանը սգո մատյան է բացվելու։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Հայաստանում Իրանի դեսպանությունը։

Սգո մատյանը բացվելու է հունվարի 5-ին, ժամը 10։00-16։00-ն։

Իրանի Քերման նահանգում գեներալ Ղասեմ Սոլեյմանիի գերեզմանի մոտ տեղի ունեցած երկու պայթյունների հետևանքով զոհվածների թիվը հասել է 103-ի, ևս 211 մարդ վիրավորվել է։ Միջադեպը տեղի է ունեցել 2020 թվականի հունվարի 3-ին Բաղդադում ԱՄՆ ավիահարվածի հետևանքով իրանցի գեներալի մահվան 4-րդ տարելիցի օրը՝ նրա հիշատակին նվիրված արարողության ժամանակ։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am