Միջազգային

Շվեդիայում ձնաբքի պատճառով շուրջ 1000 մեքենա և բեռնատար մնացել է մայրուղու վրա

1 րոպեի ընթերցում

Շվեդիայում ձնաբքի պատճառով շուրջ 1000 մեքենա և բեռնատար մնացել է մայրուղու վրա

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Շվեդիայի հարավում ցուրտ եղանակի և ձնաբքի պատճառով արդեն ավելի քան 24 ժամ է՝ մոտ 1000 մեքենա և բեռնատար մնացել է ճանապարհին։ Շվեդիայի զինված ուժերը սնունդ և ջուր են հասցրել մեքենաներում մնացածներին։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է BBC-ից, ճանապարհին մնացած մարդկանցից շատերին փրկարարները տարհանել են և ասել, որ ավելի ուշ վերադառնան իրենց մեքենաների մոտ։

Ծայրահեղ ցուրտ եղանակային պայմաններ են ոչ միայն Շվեդիայում, այլև Ֆինլանդիայում, Դանիայում և Նորվեգիայում։ Դանիայում նույնպես ձնաբքի պատճառով հունվարի 3-ից վարորդները մնացել են մայրուղիներից մեկի վրա։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, Շվեդիայի հյուսիսի Կվիկկյոկկ-Արենյարկա բնակավայրում հունվարի լույս 3-ի գիշերը ջերմաստիճանն իջել էր Ցելսիուսի սանդղակով մինչև մինուս 43,6 աստիճանի, ինչն ամենացածր ջերմաստիճանն էր Շվեդիայում վերջին 25 տարվա ընթացքում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում