Միջազգային

Լրատվամիջոցները հայտնել են ամերիկյան Այովա նահանգի դպրոցում հրաձգության մասին

1 րոպեի ընթերցում

Լրատվամիջոցները հայտնել են ամերիկյան Այովա նահանգի դպրոցում հրաձգության մասին

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրավապահ մարմինների աշխատակիցները հետաքննում են ԱՄՆ-ի Այովա նահանգի դպրոցում տեղի ունեցած հրաձգությունը։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով NBC News հեռուստաալիքի կայքը։

«Դալլասի շրջանի շերիֆի գրասենյակը հաստատել է, որ Այովա նահանգի Փերի քաղաքի միջնակարգ դպրոցում հրաձգության հետաքննություն է ընթանում», - հայտնել է հեռուստաալիքը:

Ինչպես ասվում է հաղորդագրության մեջ, դպրոց է հաճախում մոտ 1,7 հազար մարդ, հունվարի 4-ը երկրորդ կիսամյակի առաջին ուսումնական օրն էր։ Իրավապահ մարմինները դեռ չեն հայտնել միջադեպի մանրամասները։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում