Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

Հնդկաստանը հերքում է արկերի մատակարարումն Ուկրաինայի զինված ուժերին

Հնդկաստանը հերքում է արկերի մատակարարումն Ուկրաինայի զինված ուժերին

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանը հրետանային արկեր չի մատակարարում Ուկրաինայի զինված ուժերին և հակամարտությունում չեզոք դիրք է գրավում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Lenta.ru»-ն, այդ մասին հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ռանդհիր Ջայսվալը։

«Մենք տեսել ենք նաև որոշ լրատվամիջոցների հաղորդումներ այս հարցի վերաբերյալ։ Կարելի է կտրականապես ասել, որ այդ հրետանային զինամթերքից մենք չենք ուղարկել Ուկրաինա։ Դրանք չեն արտահանվել կամ ուղարկվել»,- ասել է դիվանագետը։

Նա մեկնաբանել է այն լուրերը, ըստ որոնց՝ Ուկրաինայի զինված ուժերը իբր ստացել են հնդկական 155 մմ-ոց հրետանային արկեր։ Այդ տեսակի արկերը համատեղելի են AHS Krab ինքնագնաց հաուբիցների հետ, որոնք Ուկրաինային մատակարարում է Լեհաստանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am