Տարածաշրջանային

Թուրքիայի արտգործնախարարը Բլինքենի հետ քննարկել է Գազայում տիրող իրավիճակը

1 րոպեի ընթերցում

Թուրքիայի արտգործնախարարը Բլինքենի հետ քննարկել է Գազայում տիրող իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Ստամբուլում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հանդիպման ժամանակ քննարկել է իրավիճակը Գազայում, Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին և տարածաշրջանային հարցեր։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը։

«Նախարար Հաքան Ֆիդանը Ստամբուլի Վահդեթթին առանձնատանը հանդիպել է ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Գազայի պատերազմը, հումանիտար ճգնաժամը, Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացը, երկկողմ և տարածաշրջանային հարցեր», ասված է հաղորդագրության մեջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում