Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Բլինկենը հայտարարել է պաղեստինյան պետություն ստեղծելու անհրաժեշտության մասին

Բլինկենը հայտարարել է պաղեստինյան պետություն ստեղծելու անհրաժեշտության մասին

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Մերձավոր Արևելքում կայուն խաղաղության ապահովման անհրաժեշտության մասին, այդ թվում՝ Պաղեստին պետության ստեղծման միջոցով։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Պետքարտուղարը վերահաստատել է Իսրայելի և տարածաշրջանի համար կայուն, երկարատև խաղաղություն ապահովելու անհրաժեշտությունը, այդ թվում՝ պաղեստինյան պետության ստեղծման միջոցով», - ասված է պետդեպարտամենտի հաղորդագրության մեջ։

Բլինկենը Նեթանյահուի հետ քննարկել է նաև պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից պատանդների ազատ արձակելուն ուղղված ջանքերը և Գազայի խաղաղ բնակիչներին մարդասիրական օգնության ավելացման կարևորությունը:

  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am