Միջազգային

Գազայում հայտարարել են, որ հակամարտության սրվելուց ի վեր 115 լրագրող է զոհվել

1 րոպեի ընթերցում

Գազայում հայտարարել են, որ հակամարտության սրվելուց ի վեր 115 լրագրող է զոհվել

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գազայի հատվածում հակամարտության սրվելուց հետո իրենց մասնագիտական ​​պարտականությունները կատարելիս զոհված լրագրողների թիվը հասել է 115-ի։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել են Գազայի ԶԼՄ-ների հետ կապերի գրասենյակից։

Աղբյուրի տեղեկություններով՝ իսրայելական ուժերի կողմից Գազայի հատվածի ռմբակոծության և գնդակոծության հետևանքով վերջին 24 ժամվա ընթացքում մահացել է երեք լրագրող, որոնք եղել են պաղեստինյան տարբեր հրատարակությունների աշխատակիցներ, այդ թվում՝ մեկ կին, ում հետ միասին մահացել է նաև նրա դուստրը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Կարդացեք հոդվածը` EnglishفارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում