Երևանում՝ 11:07,   15 Մայիս 2024

Շախմատի կանանց և տղամարդկանց առաջնությունների առաջատարները 2- ական շախմատիստներ են

Շախմատի կանանց և տղամարդկանց առաջնությունների առաջատարները 2-
ական շախմատիստներ են

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի կանանց և տղամարդկանց առաջնություններում կայացան 4-րդ տուրի պարտիաները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` տղամարդկանց առաջնությունում հաղթանակ տոնեցին Մանուէլ Պետրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Մամիկոն Ղարիբյանը: Միավորը կիսեցին Չաքրյան-Անդրիասյան, Հարությունյան-Հովհաննիսյան զույգերը: 

Այժմ մրցաշարային աղյուսակի առաջատարները Մամիկոն Ղարիբյանը և Սամվել Տեր-Սահակյանն են: Նրանք ունեն 3-ական միավոր:

Կանանց մրցաշարում հաղթանակի հասան Աննա Խաչատրյանը, Սուսաննա Գաբոյանը և Մարիամ Ավետիսյանը: Ոչ-ոքի գրանցվեց Գրիգորյան-Գասպարյան, Հարությունյան-Պոլակ պարտիաներում:

Կանանց մրցաշարային աղյուսակում ևս երկիշխանություն է. 3,5-ական միավոր ունեն Սուսաննա Գաբոյանը և Միլենա Գասպարյանը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am