Միջազգային

Եվրահանձնաժողովի ղեկավարը նշել Է ՌԴ-ից ԵՄ էներգետիկ կախվածության կրճատման մասին

1 րոպեի ընթերցում

Եվրահանձնաժողովի ղեկավարը նշել Է ՌԴ-ից ԵՄ էներգետիկ կախվածության կրճատման մասին

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ ընդամենը երկու տարվա ընթացքում Եվրոպան կարողացել է իր ձեռքը վերցնել իր «էներգետիկ ճակատագիրը» և զգալիորեն կրճատել կախվածությունը ռուսական էներգակիրներից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով նրա հայտարարությունը:

«Անցյալ տարի Եվրամիությունում սպառված էներգիայի միայն մեկ քսաներորդն է եկել Ռուսաստանից»,-ասել է ԵՀ ղեկավարը ՝ ելույթ ունենալով Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովում:

Նա նշել է, որ էներգետիկ ճգնաժամը լարվածություն է ստեղծել եվրոպական տնտեսությունում, վախեր է առաջացրել: «Բայց այդ վախերը, ի վերջո, անհիմն էին», -կարծում է Ուրսուլա Ֆոն դեր Լայենը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում