Երևանում՝ 11:07,   22 Մայիս 2024

Բաքվում արտադրամասի պայթյունի և հրդեհի վայրում գտել են ևս երկու դի

Բաքվում արտադրամասի պայթյունի և հրդեհի վայրում գտել են ևս երկու դի

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բաքվում կահույքի արտադրամասում պայթյունի և հրդեհի հետևանքով 9 մարդ Է զոհվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարության տարածած հայտարարությունը:

«Հայտնաբերվել է երկու մարդու մարմին: Այսպիսով, արտադրամասում պայթյունի հետևանքով զոհվածների ընդհանուր թիվը հասել է 9 -ի»,-նշել են գերատեսչության մամուլի ծառայությունում:

Պայթյունն ու հրդեհը ձեռնարկությունում տեղի են ունեցել հունվարի 15-ի ցերեկը: Հունվարի 15-ի երեկոյան հաղորդվել էր յոթ զոհերի և 24 վիրավորների մասին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am