Սպորտ

Սամվել Տեր-Սահակյանը շարունակում է գլխավորել Հայաստանի շախմատի առաջնության մրցաշարային աղյուսակը

1 րոպեի ընթերցում

Սամվել Տեր-Սահակյանը շարունակում է գլխավորել Հայաստանի շախմատի առաջնության մրցաշարային աղյուսակը

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի տղամարդկանց առաջնության առաջատարը մնում է Սամվել Տեր-Սահակյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ընթացող տղամարդկանց առաջնության 6-րդ տուրի բոլոր պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի: Միավորը կիսեցին Տիրատուրյան-Դավթյան, Ղարիբյան-Անդրիասյան, Պետրոսյան-Հովհաննիսյան, Տեր-Սահակյան-Փիլիպոսյան, Չաքրյան-Հարությունյան զույգերը:

Այժմ մրցաշարային աղյուսակի առաջատարը 4,5 միավորով Սամվել Տեր-Սահակյանն է: 4-ական միավոր ունեն Մանուէլ Պետրոսյանը և Զավեն Անդրիասյանը:

Հայաստանի առաջնության ավարտին մնաց 3 տուր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում