Երևանում՝ 11:07,   14 Մայիս 2024

Խորվաթիայի ԱԳ նախարարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ շփումները

Խորվաթիայի ԱԳ նախարարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ 
շփումները

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Խորվաթիայի արտաքին գործերի նախարար Գորդան Գրլիչ Ռադմանը քննարկել են երկու երկրների միջև համագործակցության ամրապնդմանն առնչվող հարցեր։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել Խորվաթիայի ԱԳ նախարարությունը՝ ամփոփելով երկու երկրների գերատեսչությունների ղեկավարների հանդիպման արդյունքները։

Խորվաթիայի ԱԳ նախարարը կարևորել է երկկողմ համագործակցությունը և գոհունակություն հայտնել հաստատված լավ խորհրդարանական և դատական ոլորտում հարաբերությունների համար: Ընդգծվել է նաև փոխադարձ շահագրգռվածությունը Խորվաթիայի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցության ամրապնդման հարցում։

Նախարար Գրլիչ Ռադմանը նշել է երկրորդ տարին անընդմեջ դեպի Հայաստան արտահանման աճը՝ առանձնացնելով տեղեկատվական տեխնոլոգիաների, տրանսպորտային ենթակառուցվածքների, կանաչ և թվային տեխնոլոգիաների անցման, դեղագործական արդյունաբերության և ականազերծման ոլորտներում առկա ներուժը:

Նախարար Գրլիչ Ռադմանը նաև ընդգծել է Եվրոպական միության շարունակական աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և տևական խաղաղության հասնելու ջանքերին՝ հիմնված ինքնիշխանության, սահմանների անձեռնմխելիության և տարածքային ամբողջականության սկզբունքների վրա։

«Ուրախ եմ, որ Հայաստանը ճանաչում է ԵՄ-ի ջանքերը ամենաբարձր մակարդակով՝ նպաստելու Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Բայց մեզ պետք են բոլոր մասնակիցների համատեղ ջանքերը։ Այս կապակցությամբ ես հատկապես ողջունել եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ շփումները՝ որպես խաղաղ համաձայնության հասնելու ուղղությամբ քայլեր»,- ընդգծել է նախարար Գրլիչ Ռադմանը։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am